Երբ մտքերը սառչում են օդում

Թեսթ 18
Ալբերտ Մորավիա

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Continue reading »

Քարակոփ կածան

Թեսթ 20

Վախթանգ Անանյան 

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում էՎարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրինտվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավներով, որ ես տափարակից եկա այդլանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Continue reading »

Մանչուկն ու Կառլսոնը

Թեսթ 18

Ա. Լինդգենի

հատված

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք։

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Continue reading »

Մթնաձոր

Թեսթ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում: 

Continue reading »

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

1. Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար, ապա ընդմիշտ այնտեղ կմնար, որովհետև կփորձեր այնտեղ բախտ գտնել։

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր, վերջում իրեն փեսա չէր գտնի։

Continue reading »

Խնձորի բողոքը

Մարդիկ, ես ձեզ չեմ հասկանում։ Ինչո՞ւ չեք հասկանում, որ իմ անունը խնձոր չէ, այլ Ռուկուձզիկիտոկու է։ Դժվա՞ր է իմ անունը, ընդամենը տասներկու տառանոց անուն է։ Ախր իմ հարազատ անունն է, ինչո՞ւ ինձ այդպես չեք դիմում։ Ինչո՞ւ եք ինձ ուտում, մեղք չեմ։ Ինչո՞ւ ինձ չեք խղճում։ Լավ է` ընկել եմ մի կախարդի մոտ, որը ինձ դարձրել է կախարդական, այդ պատճառով էլ ես հիմա կարողանում եմ ձեզ հետ խոսել։ Ի տարբերություն ձեզ նա ինձ չի ուտում, պաշտպանում է որդերից, ինձ չի գցում գետնին և ինձ շատ երկար սառնարանում չի դնում, որ սառույցի կտոր դառնամ, կամ էլ ինձ շատ երկար արևի տակ չի դնում, որ չհալվեմ։ Նա ինձ դիմում է իմ անունով։ Նա ինձ շատ է սիրում, որովհետև ես նրա ամենաառաջին քաղած խնձորն եմ։

Continue reading »

Իմ գիրքը

Չեք պատկերացնի ինչ էր կատարվում դպրոցներում։ Ջակոմոնեն դարձրել էր այնպես, որ հանելու ժամանակ պետք էր գումարել իսկ գումարելու ժամանակ հանել, բազմապատկելու ժամանակ բաժանես իսկ բաժանելու ժամանակը բազմապատկել։ Այլևս ուսուցիչները չէին կարողանում ստուգել սովորողների տնայինները։ Վատ սովորողների համար երջանիկ կյանք էր սկսվել, որովհետև նրանք կարող էին գրել սխալ ինչքան ուզեին և դրա համար բարձր գնահատական ստանային։ Իսկ շարադրություննե՞րը…

Continue reading »