Ես ամենից շատ ուրախանում եմ, երբ մենք ամբողջ ընտանիքով, բարեկամներով հավաքվում ենք և ինչ-որ տեղ ենք գնում միասին: Ինձ դուր է գալիս, երբ մենք գեղեցիկ, հետաքրքիր տեղեր ենք բացահայտում, նոր բաներ ենք սովորում միասին և ուրախ ժամանակ ենք անցկացնում միասին:
Ես ահավոր շատ եմ ուրախանում, երբ նվեր եմ ստանում, հատկապես լեգոներ: Շատ սիրում եմ այն տոները, երբ նվերներ եմ ստանում՝ Նոր տարին, ծննդյանս օրը, ատամ ընկնելը:
Ես նաև շատ եմ ուրախանում Վարդավառը, թեև նվեր չեմ ստանում:
Ես շատ եմ սիրում լողավազանում ընկերներիս հետ լողալ, զվարճանալ:
Ես շատ եմ ուրախանում, երբ առավոտյան դուրս եմ գալիս տնից դպրոց գնալու համար և երբ դպրոցից վերադառնալիս տեսնում եմ մայրիկիս: