Ճամփորդություն դեպի Ավետիք Իսահակյանի տուն թանգարան

Մենք այսօր գնացել էինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Բայց իմացանք, որ նրա իսկական ծննդավայրը գտնվում է Գյումրիում: Մենք այնտեղ ուսումնասիրեցինք Ավետիք Իսահակյանի տունը, սենյակները, այգին: Այնտեղ կային շատ գրքեր և նկարներ: Մենք տեսանք Ավետիք Իսահակյանի

ակնոցները և թերթերը: Այո, նա երկու ակնոց ուներ և շատ արձանիկներ: Մի արձան կար, որը նա միշտ օգտագործում էր: Այդ արձանի վրա կային մեկ աղջիկ և մեկ այծ: Ավետիք Իսահակյանը մի թաց կտոր էր գցում այդ աղջկա ձեռքերի վրա: Նա իր տան մեջ մի հեռուստացույց ուներ, որից չէր օգտվում, չէր սիրում և միշտ ասում էր.

_ Այս փոքր արկղիկը վնասելու է մեր սերունդներին:

Դե, ինչպես տեսնում եք, նա ճիշտ կարծիք ուներ: Հետո մեզ տվեցին տարբեր տեքստեր: Մենք կարդում էինք և որոշում առակ է, ասածվածք է, թե հանելուկ: Մեզ մոտ շատ լավ էր ստացվում: Երբ ավարտեցինք, գնացինք տեղավորվեվինք երկու սեղանի շուրջ: Այդ ժամանակ մեզ տվեցին տարբեր թղթեր, տեքստեր և նկարներ: Սկզբում մենք կարդացինք Ավետիք Իսահակյանի գրած առակներից մեկը` Արջն ու օձը և սկսեցինք մեզ տված իրերով այդ առակին համապատասխան գիրքը սարքել: Բոլորի մոտ էլ շատ գեղեցիկ ստացվեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *