Ճամփորդում ենք Երևանի պատմության թանգարան

Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի:

1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.`   Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում:2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում: Թանգարանում  պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։

Ճամփորդություն դեպի Ավետիք Իսահակյանի տուն թանգարան

Մենք այսօր գնացել էինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Բայց իմացանք, որ նրա իսկական ծննդավայրը գտնվում է Գյումրիում: Մենք այնտեղ ուսումնասիրեցինք Ավետիք Իսահակյանի տունը, սենյակները, այգին: Այնտեղ կային շատ գրքեր և նկարներ: Մենք տեսանք Ավետիք Իսահակյանի

Continue reading

Ճամփորդություն դեպի Գյումրի

Ես ամառային արձակուրդներին գնացել էի Գյումրի: Ինձ շատ հետաքրքիր էր: Այնտեղ տները սև տուֆից էին կառուցված: Այնտեղ գնացինք տարբեր եկեղեցիներ, որոնք նույնպես կառուցված էին սև տուֆից: Նաև ինձ շատ հետաքրքրեց «վառեմ մարեմի բալգոնչիկը»: Այդ հին շինության դիմացի պատին կարելի էր խաչբառի տեսքով թողնել մեր անունը: Հետաքրքիր է, թե ինչու են մարդիկ սիրում իրենց անունը թողնել տեսարժան վայրերում: Ես շատ տպավորված էի իմ ճամփորդությամբ և շատ լավ ժամանակ անցկացրեցի այնտեղ ընտանիքիս և ընկերներիս հետ:

Continue reading

Մենք գնացինք Թեղենյանց վանք…

Մենք այսօր գնացինք Թեղենյանց վանք: Ճիշտ է՝ մի քիչ հոգնեցինք, բայց մենք տեսանք բնությունը մոտիկից, բացահայտեցինք բնության գաղտնիքները: Այնտեղ նաև Համբարձման տոնը նշեցինք, տարբեր ծիսական երգեր երգեցինք: Շատ հետաքրքիր անցավ: Այնտեղ շա՜տ խոտեր կային: Մենք այնտեղ տեսանք տարբեր միջատներ, որոնց կյանքում չէինք տեսել: Ես շատ հավանեցի Թեղենյանց վանքը: Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս գնալ Թեղենյանց վանք:

Անբան Հուռիի ներկայացումը

Մենք այսօր գնացել էինք Անբան Հուռիի ներկայացումը դիտելու: Այն ինձ դուր եկավ: Հերոսներից ինձ դուր եկավ Անբան Հուռիի մայրը, որովհետև նա լավ էր իր դերը տանում, նաև ինձ դուր եկավ հեքիաթը պատմողը, որովհետև նա լավ հումոր ուներ: Նրանք հեքիաթը ներկայացրել էին մի քիչ փոփոխված և խաղում էին տիկնիկներով. դրա համար էլ այն շատ հետաքրքիր էր:

Continue reading