Իմ առաջին օրը՝ որպես սեբաստացի

Այս սեպտեմբերի մեկը ինձ համար շատ տպավորիչ էր: Այսօր մենք հաղթահարեցինք Թեժառույքի բարձունքը: Ճիշտ է, դժվար էր սար բարձրանալ և իջնելը, սակայն լավ ժամանակ անցկացրեցի իմ նոր դասընկերների և իմ ուսուցչուհու հետ:

Այնտեղ մի սիրուն գետ կար, որի անունը Մարմարիկ էր, ինչպես նաև շատ գեղեցիկ տեսարաններ:

Զարմանալի էր այդ բարձունքում բացահայտել շատ հին վանք, որը հասել է մինչ մեր օրերը:

Այսօրվա համար այսքանը: Անհամբեր սպասում եմ նոր բացահայտումներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *