Սահյանական օրեր

***
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

1.Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը

Մշուշների շղարշի տակ – մշուշի տակ

Ամպը լեզուն կուլ է տվել – չի կարող որոտալ

Ցերեկն էլ է ցրտից կծկվել – ցուրտ օրերը սկսել են

2.Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

3.Բացատրիր դեղինով նշված բառերը:

Մշուշ – մառախուղ

խաշամ – չոր տերև

անհամարձակ – ոչ համարձակ, ամաչկոտ

որոտ – ամպրոպի ձայն

4․Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,

շագանակագույն

  1.  ի՞նչ ձայներ ես լսում:

խշխշոց, քամու սվսվոց:

5․Նկարագրիր քո բակի աշունը։

Մեր մոտ դեռ տերևները գույներ չեն ստացել, բայց արդեն քիչ-քիչ ստանում են: Այստեղ նաև մեկ-մեկ ցուրտ է լինում: Բայց մեկ է, շատ սիրուն տեսարան է:

***

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Աշնան քամին ջրվեժից և առվակից ջուր է տանում: Իսկ ծառերին, ծտերին քշում է, տանում:

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: ինձ դուր է գալիս այդ հատվածի իմաստը: Դա նշանակում է, որ շատ ոսկեզօծ, կարմիր, դեղին, նարնջագույն տերևներ են թափվում, և դա նմանվում է հրդեհի:

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Բանաստեղծությունը աչքի է ընկնում գույնով:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

  • Պատմի՛ր բանաստեղծությունը:

Աշունը փոխել է աշխարհի գույները. ամբողջը դարձրել ոսկեզօծ և նվիրել քամու:

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

lv_0_20231016223806.mp4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *