Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը

Մենք նոյեմբերին զարդարում ենք տոնածառը և պատուհանը լույսերով զարդարում: Դեկտեմբերի վերջին սկսում ենք պատրաստել Նոր տարվա ճաշկերույթի համար ուտեստները,

խմիչքները և, իհարկե, ընթացքում հասցնում ենք իրար համար նվերներ պատրաստել, իսկ պատրաստելուց հետո դնում ենք տոնածառի տակ: Ամանորյա գիշերից առաջ մեզ են հյուր գալիս մեր պապիկը, տատիկը, քեռին, քեռակինը և մեր եղբայրները: Նրանք միշտ մեզ հետ են նշում Նոր տարին: Դեկտեմբերի երեսունմեկին, ժամը տասնմեկին պատրաստում ենք սեղանը և ուղիղ ժամը տասերկուսին սկսում ենք ճաշկերույթը: Մեր Նոր տարին ենք շնորհավորում, Նոր տարվա վերաբերյալ տարբեր երգեր ենք երգում և միևնույն ժամանակ հրավառությամբ ենք հիանում: Այդ ամենից հետո սկսվում է իմ ամենասիրելի մասը. մենք մոտենում ենք տոնածառին և հերթով վերցնում մեզ հասնող նվերները:

Երբ մայրիկս էր իմ հասակի, պապիկս Ձմեռ պապիկի շորերով գալիս էր իրենց մոտ շնորհավորում իրենց Նոր տարին: Այդ ժամանակ մայրիկս և քեռիս հերթով կանգնում էին աթոռին և բանաստեղծություն էին արտասանում, որպեսզի “Ձմեռ պապիկը” նրանց նվերներ տա:

Այս ժամանակաշրջանում նրանք Նոր տարուն շատ տոլմա, շատ նրբաբլիթ և խոզի բուդ էին պատրաստում: Նոր տարվա սեղանին միշտ շամպայն, գինի, կոնյակ և շատ գազավորված ըմպելիքներ էին լինում:

Ես այս տարի ցանկացել էի պատյան պլանշետիս համար: Իսկ մայրիկս և քեռիս նամակ չէին գրում Ձմեռ պապիկին, այլ փոխարենը կոնֆետներ էին ստանում:

Մենք միշտ նախօրեին մեր տունն ենք մաքրում, զարդարում, ուտեստները պատրաստում և սպասում Նոր տարվան: Տանը միշտ ամենալավ սպասքն ենք դնում: Միշտ երազանք ենք պահում: Առաջին բարեմաղթանքը մեր տան, որ միշտ լինի խաղաղություն: Բոլոր ուտեստներն էլ մենք ենք պատրաստում:

Իմ և եղբորս Ամանորյա նկարը:

Մայրիկիս և քեռիիս Ամանորյա նկարը

Բոլոր երգերն ու մուլտֆիլմերը սիրում ենք և շարունակում ենք նայել: Տոնական հաղորդումներից այն ժամանակ բոլորը սպասում ու նայում էին տոնական համերգը: Հիմա մենք ոչ մի հաղորդում չենք դիտում:

Այն ժամանակ լույսերի խնդիր կար, այսքան շատ տոնածառներ չէին դնում քաղաքում:

Հիմա վատն այն է, որ շատերը Նոր տարին ուրիշ երկրներում են նշում և իրար հյուր չեն ունենում:

Ինձ դուր է գալիս Նոր տարին այնպիսին, ինչպիսին, որ նա կա, միայն կուզեի, որ շատ ձյուն լիներ: Հետաքրքիր է, թե իմ երեխաներն ինչպես կաշեպատ Նոր տարին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *