Ես պայուսակ եմ

Ես Վերգինեի պայուսակն եմ։ Սկսենք բողոքներից։ Աղջի ջան այս աղջիկը փոխանակ ինձ կախի սեղանի մոտի կախիչից գցում է գետնին։ Ես չգիտեմ ինչ կլինի եթե ինքը ինձ մի օր կախի կախիչի վրա, բայց հաստատ գիտեմ, որ աշխարհը չի պայթի։ Լավ է գոնե բնագիտության ժամին ինձ դնում է իր աթոռի վրա։ Վախ ինչ լավ օրեր են լինում էդ օրերը։ Մարդկանց նման ինձ համար նստած դաս եմ լսում։ Բայց դրա մեջ վատը այն է, որ Վերգինեն իմ վրա է հենվում։ Ցավոտ չի, բայց անհարմար է։ Ամենաշատը չեմ սիրում,

որ իր դասարանի տղաները վազում են ինձ քացի տալով գնում են, վերջը դառնում եմ փոշու մեջ թաթախած պայուսակ։ Ամենաշատը սիրում եմ, երբ իմ համար սկսում է ականջօղեր (կախիչներ) սարքել: Ասում եք հետաքրքիր կյանք ունեմ, բայց չէ, իմ կյանքն էլ է անարդար։ Երբ դասատուները ասում են, որ պայուսակները պետք է դնել մի անկյունում, Վերգինեն մի սիրուն տեղ գտնում է ու ինձ ըտեղ դնում։ Բայց հետո ինչքան էրեխա կա բերում են պայուսակները քցում ուղիղ վրաս։ Լավ գոնե հանգիստ դնեին։ Բայց չէ՜ պիտի անպայման շպրտեն։ Էլ չեմ խոսում երբ Վերգինեն իր հեռախոսը դնում է դզզոցի վրա ու գնում դուրս։ Գնում է ես էլ սկսում եմ դզզալ։ Էրեխեքը, դասատուները, ու բոլոր անցնող մարդիկ ուշադիր ինձ են նայում, ամոթից գետին եմ մտնում։ Լավ անցնենք շրջակայքին։ Ձմռանը սև էկռան էի տեսնում, որովհետև Վերգինեն բաճկոնը քցում էր վրաս ու թողում գնում։ Ես էլ մեղք-մեղք բան չէի տեսնում։ Կույր լինելը ամենավատ բանն է։ Բայց այ աշնանը, գարնանը շա՜տ գեղեցիկ տեսարաններ էին բացվում։ Նայում էի ու հիանում։ Ցավակցում եմ Վերգինեի աղբոր պայուսակին։ Ասեմ ինչի, որովհետև իր եղբայրը ֆուտբոլից հետո կոշիկները առանց տոպրակի դնում է պայուսակի մեջ։ Այնպես կեղտոտ պայուսակով է, իմ հետ չես համեմատի։ Այնպիսի տպավորություն է թողնում, որ գնդակի փոխարեն պայուսակով էր ֆուտբոլ խաղացել։ Ես միշտ փորձում եմ գուշակել թե էս օր ի՞նչ է լինելու, վաղը ի՞նչ է լինելու բայց մեկ է իմ մոտ չի ստացվում։ Դուք ինձ ասում եք «Երանի պայուսակներին նրանք դպրոց չեն գնում» բայց եթե ինչ, մենք ամբողջ օրը ձեզ հետ ենք լինում։ Մենք էլ ենք դասի ժամանակ ներկա լինիում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *